National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
15.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
07.11.2016
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
1 / 1

Նոյեմբերի 7-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը:

Նիստում քննարկվել եւ ԱԺ աշնանային, ինչպես նաեւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծերում ընդգրկվելու համար դրական եզրակացություն է ստացել կառավարության հեղինակած «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական հանրաքվեի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Նա տեղեկացրել է, որ օրենքներում առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են ինչպես սահմանադրական փոփոխություններով, այնպես էլ օրենքների որոշ հոդվածների հստակեցման անհրաժեշտությամբ:

Փաթեթով մասնավորապես սահմանվում են տեղական ինքնակառավարման, համայնքի եւ նրա բնակիչների նոր հասկացությունները՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխան, սահմանվում են համայնքի պարտադիր խնդիրները: Նախատեսվում է, որ 3000 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքները պարտադիր պետք է ունենան ինտերնետային պաշտոնական կայք, ինչպես նաեւ 10000 եւ ավել բնակիչ ունեցող համայնքներում ավագանու դռնբաց նիստերը պետք է առցանց հեռարձակվեն համայնքի ինտերնետային կայքում: Նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել համայնքի բոլոր կամավոր լիազորությունները, համայնքներում ներդնել սոցիալական աշխատողի ինստիտուտ, դադարեցնել մարզպետի եւ կառավարության կողմից համայնքի ղեկավարին պաշտոնանկ անելու իրավունքը: Սահմանվում են նաեւ Գյումրի եւ Վանաձոր համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները եւ այլն:

Հանձնաժողովի անդամները հարցերի միջոցով բարձրացրել են ոլորտին վերաբերող մի շարք խնդիրներ, անդրադարձել որոշ օրենքներում առկա հակասություններին:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am